Հունաստանը կորուստներ է կրել Ուկրաինային ցուցաբերվող աջակցության պատճառով
Աշխարհ
Հունաստանի խորհրդարանի նախագահ Նիկիտաս Կակլամանիսի խոսքով՝ Ուկրաինային աջակցելը զգալի կորուստներ է պատճառել Հունաստանին, մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ երկիրը կորցրել է Ռուսաստանից եկած 1,5 միլիոն զբոսաշրջիկների և իր ապրանքները Ռուսաստան արտահանելու հնարավորությունը։
«Հունաստանը, ինչպես նաև խորհրդարանը, հակամարտության սկզբից ի վեր ճնշող մեծամասնությամբ աջակցել է Ուկրաինային։ Սա հանգեցրել է զգալի տնտեսական կորուստների», - ասել է Կակլամանիսը։
Այնուամենայնիվ, խորհրդարանի խոսնակը ընդգծել է, որ հարևան Թուրքիան նույն կերպ չի վարվել` չնայած ՆԱՏՕ-ի անդամ լինելուն։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)