Պուտինը պատրաստ է համաձայնվել Ուկրաինայում հրադադարին՝ «որոշակի պայմաններով»․ Թուրքիայի ԱԳ նախարար
Աշխարհ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է համաձայնվել Ուկրաինայում հրադադարին՝ «որոշակի պայմաններով»։
Նրա խոսքերը մեջբերել է Welt am Sonntag-ը։
Նա նշել է Մոսկվայի և Կիևի աճող հետաքրքրությունը խաղաղության համաձայնագրի հասնելու հարցում։ Նախարարի խոսքով՝ հյուծող հակամարտության ընթացքում երկու կողմերն էլ տեսել են «իրենց հնարավորությունների սահմանները»։
«Ինչպես մենք հասկանում ենք, պարոն Պուտինը նույնպես պատրաստ է համաձայնվել հրադադարին և համապարփակ խաղաղության համաձայնագրին՝ որոշակի պայմաններով», - ասել է Ֆիդանը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան