Թուրքիայի ԱԳՆ. «Իրանի հետ սահմանը՝ խաղաղության սահման է»
Աշխարհ
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն այսօր Ռուսաստան կատարած այցելության ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան բացառում է իր տարածքից Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու ցանկացած փորձ։
«ՆԱՏՕ-ի շրջանակներում, մենք պայքարում ենք այն բանի համար, որպեսզի մեր հարևան երկրներում խաղաղություն լինի՝ լինի դա Թուրքիան, թե Ռուսաստանը։ Իրանի հետ ընդհանուր սահմանը դա խաղաղության սահման է և դա այդպիսին էլ կմնա՛», - ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը Մոսկվայում կայացած մամլո ասուլիսի ժամանակ։
«Թուրքիան երբեք չի համագործակցել այն երկրների հետ, որոնք ցանկացել են Թուրքիայի հարևան պետությունների համար սպառնալիք հանդիսանալ», – Դավութօղլուի խոսքերը մեջբերում է «Ինտերֆաքս»–ը։
Վերջին շրջանում Իրանի շուրջ լարվածությունը կրկին սրվել է։ Երկուշաբթի, ԵՄ-ն իրանական նավթի ներմուծման փուլային էմբարգո հայտարարեց Իրանի միջուկային ծրագրի դեմ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ