Հայտնի է Մադուրոյի հրաժարականի կոնկրետ ժամկետը․ CNN
Աշխարհ
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ԱՄՆ-ի հետ նախորդ ոչ պաշտոնական շփումների ժամանակ հայտնել է՝ երբ է պատրաստ հրաժարական տալ: Այս մասին հայտնել է CNN News-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
ԱՄՆ ներկայացուցիչների հետ զրույցի ընթացքում Մադուրոն հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ ոչ շուտ, քան 18 ամիս անց: Լրագրողների տվյալներով՝ ամերիկացի որոշ պաշտոնյաներ կարծում էին, որ Մադուրոյի հրաժարականը կարող է լուծել որոշ խնդիրներ:
Սակայն Սպիտակ տանը որոշել են, որ կաջակցեն Մադուրոյի անհապաղ հրաժարականը նախատեսող ծրագրին։ Հայտնի է նաև, որ Մադուրոն և նրա համախոհները կապ են հաստատել ԱՄՆ-ի հետ մի քանի ուղիներով և բանակցություններ են վարում երկու երկրների փոխգործակցության շուրջ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան