Ինդոնեզիայում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 593-ի
Աշխարհ
Ինդոնեզիայում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 593-ի, իսկ 468 մարդու որոնումները շարունակվում են։ Այս մասին տեղեկացնում են Ինդոնեզիայի իշխանությունները, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Հյուսիսային Սումատրա, Աչեհ և Արևմտյան Սումատրա նահանգներում ուժեղ անձրևների պատճառով ջրհեղեղներ և սողանքներ են տեղի ունեցել։ Իշխանությունները նախկինում հայտնել էին աղետի հետևանքով 502 զոհի մասին։
«Աղետի հետևանքների ամփոփում. 593 մարդ զոհվել է, 468-ը՝ անհետ կորել, 2600-ը՝ վիրավորվել», - հայտնել է Ինդոնեզիայի ազգային աղետների կառավարման գործակալությունը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան