Գերմանիան կոչ Է արել Եվրամիությանը՝ վերացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Աշխարհ
Եվրամիությունը (ԵՄ) պետք է առաջարկի վերացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և վերականգնել հարաբերությունները Մոսկվայի հետ։ Այս հայտարարությունն արել է «Սահրա Վագենկնեխտ բանականության և արդարության դաշինքի» առաջնորդ Սահրա Վագենկնեխտը X սոցիալական մեդիա հարթակում։
«Բանակցություններում ազդեցությունը վերականգնելու համար եվրոպացիները պետք է առաջարկեն դադարեցնել պատժամիջոցները և վերականգնել Ռուսաստանի հետ էներգետիկ հարաբերությունները՝ հրադադարի դիմաց», - նշել է քաղաքական գործիչը։
Նա նաև ամոթալի է անվանել, որ եվրոպացիներն իրենց հասցրել են «դիվանագիտական մեկուսացման»։ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեպֆուլը նույնիսկ տեղյակ չէր Ուկրաինայի համար նոր խաղաղության ծրագրի շուրջ վերջին բանակցություններից։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը