Սուրեն Պապիկյանը Եգիպտոսի իր գործընկերոջ հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունները
Հայաստան
Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Եգիպտոսի պաշտպանության նախարար, գեներալ Աբդել Մագիդ Սակրի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
Հանդիպմանը մասնակցել է նաև Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը:
Կողմերը հանդիպման ընթացքում քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր:
Անդրադարձել են նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)