Էրդողանը կայցելի Իրան
Աշխարհ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կայցելի Թեհրան։
Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ Նրա խոսքերը մեջբերել է Mehr լրատվական գործակալությունը։
«Այցելությունը սկզբունքորեն համաձայնեցված է։ Իմ գործընկերները քննարկում են այցի ճշգրիտ ամսաթիվը», - ասել է Բաղային։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը երեկ այցելել է Թեհրան և բանակցություններ է վարել իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի, խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի և նախագահ Մասուդ Պեզեշկիանի հետ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան