Մակրոնը և Զելենսկին բանակցություններ են վարել եվրոպացի առաջնորդների և Ուիթքոֆի հետ․ AFP
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Փարիզ այցելող Վոլոդիմիր Զելենսկին բանակցություններ են վարել եվրոպացի առաջնորդների և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի հետ, երկուշաբթի օրը հաղորդել է Agence France-Presse-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատի հայտարարությանը։
«Վոլոդիմիր Զելենսկին և Էմանուել Մակրոնը բանակցություններ են վարել Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի և մի քանի եվրոպացի առաջնորդների հետ», - ասվում է հայտարարության մեջ։
Զելենսկին պաշտոնական այցով Փարիզում է, իսկ Ուիթքոֆը Ֆլորիդայում նոր հանդիպում է անցկացնում Ուկրաինայի ներկայացուցիչների հետ, որոնց գլխավորում է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան