ԵՄ-ն արդեն Ուկրաինային տրամադրել է ավելի քան 187 միլիարդ եվրո․ Կալլաս
Աշխարհ
Եվրամիությունը 2022 թվականի փետրվարից ի վեր Ուկրաինային արդեն տրամադրել է ավելի քան 187 միլիարդ եվրոյի օգնություն, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը։
«Եվրամիությունն արդեն Ուկրաինային տրամադրել է ավելի քան 187 միլիարդ եվրո», - ասել է նա Բրյուսելում ԵՄ պաշտպանության նախարարների հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։
Նոյեմբերի 13-ին Եվրահանձնաժողովի տնտեսական հարցերով հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը հայտարարեց, որ ԵՄ բազմամյա բյուջեն չի կարող ֆինանսավորել Ուկրաինայի կարիքները, որոնք, ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տվյալների, կազմում են 135,7 միլիարդ եվրո մակրոֆինանսական և ռազմական օգնություն 2026-2027 թվականների համար: Հոկտեմբերին Դոմբրովսկիսը հայտարարեց, որ ԵՄ-ն «այլընտրանք չունի», բացի Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի ակտիվներն օգտագործելուց որպես Ուկրաինային վարկ տրամադրելու հիմք:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան