ԵՄ-ն կգործարկի ռազմական արբանյակային համակարգ
Աշխարհ
Եվրամիությունը (ԵՄ) սկսել է իրականացնել նոր եվրոպական ռազմական արբանյակային համակարգի գործարկման ծրագրերը։ EurActiv պորտալին այս մասին հայտնել է պաշտպանության հարցերով եվրահանձնակատար Անդրիուս Կուբիլիուսը։
Եվրոպական պաշտպանության նախարարը հարցազրույցում ասել է, որ Բրյուսելը կազմում է մասնավոր արբանյակային ծառայությունների ցանկ, որոնք պատրաստ են ռազմական օգտագործման առաջին փուլերում։
«Մենք նաև կքննարկենք առևտրային տվյալների օգտագործման հնարավորությունը և կտեսնենք, թե ինչպես կարող ենք ինտեգրել ազգային ակտիվները, ապա զուգահեռաբար կառուցել ԵՄ բոլորովին նոր համակարգ», - բացատրել է եվրահանձնակատարը։
Նրա խոսքով՝ մասնավոր և հանրային արբանյակային համակարգերի նման փոխադարձ ինտեգրումը սպասվում է առաջին փուլում։ EurActiv-ը նշում է, որ եվրոպական արբանյակային համակարգը հնարավորություն կտա Երկրի ցանկացած կետից բարձր թույլտվությամբ պատկերներ փոխանցել մոտավորապես 30 րոպե առավելագույն ընդմիջումներով։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը