Աշխատում ենք ԱՄՆ-ի պատրաստած խաղաղության փաստաթղթի վրա. Զելենսկի
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի առաջնորդների հետ հեռախոսազրույցից հետո քննարկվել է Ուկրաինայի և ամբողջ Եվրոպայի համար խաղաղության ծրագիր։ Նա ընդգծել է, որ գնահատում են ԱՄՆ-ի, նախագահ Թրամփի և նրա թիմի ջանքերը՝ պատերազմը դադարեցնելու ուղղությամբ։
«Մենք աշխատում ենք ամերիկյան կողմի պատրաստած փաստաթղթի վրա։ Սա պետք է լինի մի ծրագիր, որը կապահովի իրական և արժանապատիվ խաղաղություն»,– նշել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ կողմերը համարգել են հաջորդ քայլերը և պայմանավորվել են, որ համապատասխան մակարդակների թիմերը միասին կշարունակեն աշխատանքը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան