Թրամփը Վենեսուելայի հարցով խորհրդակցություն կանցկացնի
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է փակ խորհրդակցություն անցկացնել Վենեսուելայի շուրջ Վաշինգտոնում՝ իր թիմի առանցքային անդամների մասնակցությամբ։ Քննարկումը կայանալու է ԱՄՆ վարչակազմի կողմից Կարակասի նկատմամբ աճող ճնշման ֆոնին։
CNN-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հավաքում է Սպիտակ տանը կառավարության կարևոր պաշտոնյաներին և ազգային անվտանգությանը վերաբերող թիմի անդամներին՝ Վենեսուելայի նկատմամբ ԱՄՆ-ի հետագա քայլերը քննարկելու նպատակով։ Նշվում է, որ հանդիպմանը կմասնակցեն Փիթ Հեգսեթը, Տիլման Քեյնը, սենատոր Մարկո Ռուբիոն, ինչպես նաև նախագահական թիմի ներկայացուցիչներ Ուայլսը և Միլլերը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան