Պուտինը հայտարարել է ողջ առաջնագծի երկայնքով ճնշումն ուժեղացնելու մասին
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի ղեկավարությանը անվանել է «գողաբարո խունտա, որը զավթել է իշխանությունը Կիևում»։
«Սա ողբերգություն է ուկրաինացի ժողովրդի համար, որը կապված է Կիևում իշխանությունը զավթած գողաբարո խունտայի հանցավոր քաղաքականության հետ», - ասել է Ռուսաստանի նախագահը։
Պուտինը նաև հայտարարել է, որ Ռուսաստանի զինված ուժերը մեծացնում են ճնշումը հատուկ ռազմական գործողության ողջ առաջնագծի երկայնքով։
«Ընդհանուր առմամբ, մենք տեսնում ենք, որ միացյալ խմբավորման զորքերը մեծացնում են ճնշումը ողջ առաջնագծի երկայնքով», - նշել է պետության ղեկավարը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)