Գերմանիան Ուկրաինային է փոխանցել Patriot համակարգերը. Զելենսկի
Աշխարհ
Ուկրաինան Գերմանիայից Patriot համակարգեր է ստացել։ Երկրի հակաօդային պաշտպանության հետագա ուժեղացման շուրջ բանակցությունները շարունակվում են, հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հայտնում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն։
«Մենք ամրապնդել ենք Patriot-ների բաղադրիչը մեր ուկրաինական հակաօդային պաշտպանության մեջ։ Ես շնորհակալ եմ Գերմանիային և անձամբ կանցլեր Ֆրիդրիխ Մերցին ռուսական ահաբեկչությունից կյանքերը պաշտպանելու մեր այս համատեղ քայլի համար», - ընդգծել է նա։
Ուկրաինայի նախագահը նշել է, որ երկրները որոշ ժամանակ պատրաստել են հակաօդային պաշտպանության այս ուժեղացումը, և այժմ պայմանավորվածությունները կատարված են։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան