Թրամփը մի երկրի սպառնացել է «դժոխային հատուցմամբ»
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հոնդուրասին «դժոխային հատուցում» է սպասվում: Այս մասին նա գրել է Truth Social-ի իր էջում։
Նրա կարծիքով՝ իրադարձությունների նման զարգացում տեղի կունենա, եթե տեղի ընտրական հանձնաժողովը չավարտի ընտրություններում ձայների հաշվարկի ընդհատված գործընթացը:
«Կարծես թե Հոնդուրասը փորձում է փոխել նախագահական ընտրությունների արդյունքները։ Ժողովրդավարությունը պետք է հաղթի», - հայտարարել Է ամերիկացի առաջնորդը։
Հոնդուրասում ընտրությունները տեղի են ունեցել նոյեմբերի 30-ին։ Կենտրոնական Ամերիկայի Հանրապետության 6,5 միլիոն քաղաքացիներ ընտրել են նախագահին, խորհրդարանին և տարածաշրջանների ղեկավարներին:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան