Ուիթքոֆի ենթադրյալ ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայում
Ռուսաստան
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի ենթադրյալ ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայում: Այս մասին գրում է Lenta-ն։
«Ինքնաթիռը, որում, ենթադրաբար, գտնվում է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը, վայրէջք է կատարել Մոսկվայում», - մեջբերել Է գործակալությունը ավիացիայի ներկայացուցիչների խոսքը:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը պետք է սկսվի ժամը 17:00-ին:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան