Ուկրաինան կարող է ցավոտ զիջումների գնալ. Գերմանիայի ԱԳ նախարար Վադեֆուլ
Աշխարհ
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը խոստովանել է, որ Ուկրաինան կարող է ստիպված լինել «ցավոտ զիջումների» գնալ Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորման գործընթացում: Նրա խոսքերը մեջբերել է Neue Osnabrücker Zeitung-ը։
Նրա խոսքով՝ խաղաղության գործընթացը չափազանց դժվար կլինի Ուկրաինայի համար և «կարող է ավարտվել հանրաքվեով»: Հանրապետության քաղաքացիները պետք է որոշեն, թե արդյոք կարող են ընդունել պայմանները, այդ թվում՝ տարածքային զիջումները։
«Դիվանագիտության խնդիրն է մշակել փոխզիջումներ, որոնց կարող են աջակցել հակամարտության երկու կողմերը: Վերջին հաշվով, սա միշտ կհանգեցնի ցավոտ զիջումների», - ասել է Վադեֆուլը։
Նախարարը նշել է, որ դիվանագիտության շնորհիվ՝ խաղաղության հնարավորությունները «երբեք ավելի մեծ չեն եղել, քան հիմա են»։


















































Ամենադիտված
Ինձ ունեզրկելով վախեցնելն անիմաստ է. Չեմ ուզում ձեզ ծանրաբեռնել իմ ու երեխաներիս զգացածով (լուսանկարներ)