Փորձագետը խոսել է Ուկրաինայի հակամարտության մեջ Մեծ Բրիտանիայի դերի մասին
Աշխարհ
Մեծ Բրիտանիան խոչընդոտում է Ուկրաինայի կարգավորմանը՝ պարբերաբար եվրոպական երկրներին Ռուսաստանի հետ բախման մղելով, ՌԻԱ Նովոստիին ասել է թուրք արտաքին քաղաքականության փորձագետ Իսմայիլ Յունուս Դևրանը։
Փորձագետի խոսքով՝ իրավիճակը բարդանում է նրանով, որ նույնիսկ ԱՄՆ-ն է զգուշացնում Ուկրաինային աջակցությունից հնարավոր դուրս գալու մասին։ Դևրանը կարծիք է հայտնել, որ սա ցույց է տալիս միասնական միջազգային ռազմավարության թուլությունը և մեծացնում է անկայունությունը տարածաշրջանում։
Վերլուծաբանը հավելել է, որ հենց Մեծ Բրիտանիայի գործողություններն են խոչընդոտներ ստեղծում ուկրաինական հակամարտության դիվանագիտական լուծման համար և ստիպում եվրոպական երկրներին գործել ճնշման տակ, այլ ոչ թե իրենց սեփական շահերից ելնելով։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան