Ռուսաստանն ու Չինաստանը թույլ չեն տա հանցավոր ռեժիմների վերածնունդ Եվրոպայում և Ճապոնիայում․ Շոյգու
Ռուսաստան
Ռուսաստանը և Չինաստանը թույլ չեն տա հանցավոր ռեժիմների վերածնունդ Եվրոպայում և Ճապոնիայում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ռազմավարական անվտանգության վերաբերյալ ռուս-չինական խորհրդակցությունների ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Մինչ այդ հաղորդվել էր, որ Մոսկվայում սկսվել են ռազմավարական անվտանգության վերաբերյալ ռուս-չինական խորհրդակցությունները, որոնք վարել են Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն և Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին։ Հանդիպումից առաջ Շոյգուն և Վան Ին ջերմորեն ողջունել են միմյանց ձեռքսեղմումով։
Դեկտեմբերի 1-ին Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ Շոյգուն և Վան Ի-ն կհանդիպեն Մոսկվայում՝ քննարկելու միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Մասնավորապես, կողմերը կբարձրացնեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում տիրող իրավիճակի, ինչպես նաև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցեր։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան