Ուկրաինան և Միացյալ Նահանգները ավարտին են հասցրել Ժնևի խաղաղության համաձայնագիրը. Զելենսկի
Աշխարհ
Ուկրաինայի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները նոյեմբերի 30-ին Ֆլորիդայում կայացած հանդիպման ժամանակ վերջնականապես համաձայնեցրին Ժնևի խաղաղության համաձայնագրի նախագիծը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին այս մասին հայտարարել է իր Telegram ալիքում՝ պատվիրակության զեկույցից հետո։
Զելենսկիի խոսքով՝ ուկրաինական պատվիրակության ղեկավար, Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը և բանակցությունների մյուս մասնակիցները նրան ներկայացրել են երկխոսության մեջ ամերիկյան կողմի հիմնական առաջնահերթությունները։
Ուկրաինայի նախագահը նշել է, որ աշխատանքը տարվել է Ժնևի փաստաթղթի հիման վրա, և որ այդ փաստաթուղթը վերջնականապես մշակվել է։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան