Հնդկաստանում ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ
Աշխարհ
Հնդկաստանում ուղևորատար ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 24 մարդ է զոհվել, հայտնում է Hindustan Times-ը։
Վթարը տեղի է ունեցել Թելանգանա նահանգի Ռանգա Ռեդդի շրջանում: Իրավապահ մարմինների աշխատակիցները հայտնել են, որ խճաքար տեղափոխող բեռնատարը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Թանդուրից Հայդարաբադ ուղևորվող ավտոբուսին:
Ականատեսները հայտնել են, որ ուղևորների մեծ մասը թաղված է եղել փլատակների տակ։ Զոհերի թվում են եղել երկու վարորդներն էլ, մի քանի կանայք և մեկ նորածին։
Ավելի վաղ հաղորդվել էր , որ Տյումեն - Խանտի-Մանսիյսկ մայրուղում շրջվել է 16 ուղևոր տեղափոխող ավտոբուս , ինչի հետևանքով ինը մարդ վիրավորվել է, իսկ երկուսին փրկարարական աշխատանքներն ավարտվել են։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան