Որոնք են աշխարհի ամենամաքուր քաղաքները
Աշխարհ
Կրակովը ճանաչվել է աշխարհի ամենամաքուր քաղաքը, ինչը այն դարձնում է ամենահարմարավետը ճանապարհորդության համար։ Սա է վկայում Radical Storage-ի՝ անվտանգ ուղեբեռի պահեստավորման ծառայություններ մատուցող ընկերության ուսումնասիրությունը։
Նշվում է, որ լեհական այս քաղաքի մաքրության վերաբերյալ զբոսաշրջիկների կարծիքների 98.5 տոկոսը դրական է։ ԱՄԷ-ի Շարժան զբաղեցրել է վարկանիշային աղյուսակի երկրորդ տեղը՝ 98 տոկոս դրական մեկնաբանություններով։ Լավագույն եռյակը եզրափակել է Սինգապուրը ՝ 97.9 տոկոսով։
Առաջին տասնյակում են նաև Վարշավան (Լեհաստան), Դոհան (Քաթար), Ռիադը (Սաուդյան Արաբիա), Պրահան (Չեխիա), Մասկատը (Օման), Դուբայը (ԱՄԷ) և Ֆուկուոկան (Ճապոնիա):


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան