Եվս մեկ երկիր ցանկանում է անդամակցել BRICS-ին
Աշխարհ
Թաիլանդը Հնդկաստանից աջակցություն է խնդրել BRICS-ին որպես լիիրավ անդամ միանալու հարցում։ Այս մասին հայտնել է Թաիլանդի ԱԳՆ-ն՝ ամփոփելով գերատեսչության ղեկավար Սիհասակ Փուանգկետկեուի և հնդիկ գործընկեր Սուբրամանյամ Ջայշանկարի բանակցությունները, փոխանցում է Lenta-ն։
«Նախարարը դիմել է Հնդկաստանին՝ խնդրելով աջակցել Թաիլանդի հետաքրքրությանը՝ միանալու BRICS-ին 2026 թվականին BRICS-ում Հնդկաստանի նախագահության ընթացքում։ Կողմերը քննարկել են նաև ընթացիկ աշխարհաքաղաքական մարտահրավերների պայմաններում արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր», - նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Թաիլանդը Հնդկաստանի հետ հետագա համագործակցության պատրաստակամություն է հայտնել «տարածաշրջանային ինտեգրման ամրապնդման» հարցում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն