ԱՄՆ-ն օգնություն է խնդրում Ուկրաինայում ստեղծված իրավիճակի կարգավորման հարցում
Աշխարհ
Միավորված Ազգերի Կազմակերպությունում (ՄԱԿ) ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայք Վալցը հայտարարել է, որ Վաշինգտոնը օգնություն է խնդրում միջազգային հանրությունից՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար։ Նա այս հայտարարությունն արել է Breitbart-ին տված հարցազրույցում։
Վալցը մեկնաբանել է ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված ԱՄՆ ջանքերը և ընդգծել, որ Վաշինգտոնը կցանկանար օգնություն ստանալ։
«Միայն նախագահ [ԱՄՆ Դոնալդ] Թրամփը կարող էր ստիպել նրանց (Ռուսաստանին և Ուկրաինային) ընդհանրապես դադարեցնել լռությունը և գոնե սկսել խոսել... Մենք դեռ լիովին չենք հասել դրան, և մնացած աշխարհը պետք է օգնի մեզ», - կոչ է արել նա։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան