Նեպալում լեռ բարձրանալիս երկու իտալացի է մահացել
Աշխարհ
Նեպալում Պանբարի գագաթը բարձրանալիս մահացել են երկու իտալացի լեռնագնացներ՝ Ալեսանդրո Կապուտոն և Ստեֆանո Ֆարոնատոն։ Այս մասին հայտնել է Իտալիայի արտաքին գործերի նախարարությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին , հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն ։
Նրանց հետ կապը կորել էր ուրբաթ օրվանից՝ հոկտեմբերի 31-ից։ Երեքշաբթի՝ նոյեմբերի 4-ի առավոտյան նրանց մահվան մասին հաղորդվեց։ Խմբի մյուս անդամների որոնումները, որոնք նույն ժամանակ անհետ կորել էին, շարունակվում են։
Պանբարին գտնվում է 6887 մետր բարձրության վրա։ Խումբը բախվել է առատ ձյան հետ մոտավորապես 5000 մետր բարձրության վրա։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան