Վրաստանը շնորհակալություն է հայտնել Չինաստանին ինքնիշխանությանն աջակցության համար
Աշխարհ
«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Չինաստանի վարչապետ Լի Ցիանին։
Կոբախիձեի լրատվական ծառայության հաղորդմամբ՝ Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել Լի Ցիանին Չինաստանի միջազգային ներմուծման ցուցահանդեսի բացման արարողությանը հրավիրելու համար և ընդգծել է Վրաստանի ու Չինաստանի միջև ռազմավարական գործընկերության դրական դինամիկան և երկկողմ հարաբերությունների զարգացումը։
Լրատվական ծառայության հաղորդագրության մեջ նշված է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է առևտրատնտեսական, զբոսաշրջության և տեխնոլոգիաների ոլորտներում արդյունավետ համագործակցության հարցը, և կողմերն ընդգծել են «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում համագործակցության և Միջին միջանցքի զարգացման կարևորությունը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան