Ուիթքոֆը Պուտինի հետ հանդիպման ժամանակ Մոսկվան անվանել է զարմանալի քաղաք
Աշխարհ
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում Մոսկվայով իր զբոսանքը բնութագրել է որպես գեղեցիկ և գովաբանել քաղաքը։
«Շատ հաճելի, գեղեցիկ զբոսանք էր։ Սա զարմանալի քաղաք է», - ասել է նա։
Երեքշաբթի օրը Մոսկվայում բանակցություններ են տեղի ունեցել Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցչի միջև։ Նրա այցը տարվա ընթացքում վեցերորդն է։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը, ռուսական կողմին միացել են նաև նախագահի օգնական Յուրի Ուշակովը և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (RDIF) ղեկավարը և նախագահի արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։ Ուիտքոֆից բացի, ամերիկյան կողմը ներկայացրել է ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան