ՆԱՏՕ-ի ներսում Ուկրաինայի՝ դաշինքին անդամակցելու վերաբերյալ միաձայն համաձայնություն չկա․ Ռյուտե
Աշխարհ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն վերահաստատել է դաշինքի հանձնառությունը՝ ընդունել Ուկրաինային իր շարքերը, սակայն պարզաբանել է, որ սա ապագայի հարց է՝ կազմակերպության անդամ պետությունների միջև ներկայումս միաձայն համաձայնություն բացակայության պատճառով։
«Դուք տեսաք Վաշինգտոնի գագաթնաժողովի արդյունքները, որոնք ցույց տվեցին, որ Ուկրաինան անդառնալի ճանապարհով է գնում դեպի ՆԱՏՕ: Աշխարհի մեր հատվածի ցանկացած երկիր կարող է դիմել դաշինքին անդամակցելու համար: Ուկրաինան դա արել է: Բայց, մյուս կողմից, կան գործնական իրողություններ: Ներկայումս մենք ՆԱՏՕ-ում միաձայնություն չունենք Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ», - ասել է Ռյուտեն երեքշաբթի օրը Բրյուսելում Հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնակայանում կայացած մամուլի ասուլիսում:
Նրա խոսքով՝ «սա վերաբերում է նաև խաղաղության համաձայնագրին»։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան