Իրանը խնդրանքով դիմել է Վաշինգտոնին
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը դիմել է Վաշինգտոնին՝ գործող տնտեսական պատժամիջոցների հնարավոր մեղմման խնդրանքով։ Թրամփի խոսքով՝ ամերիկյան սահմանափակումները լուրջ ազդեցություն են թողել Իրանի տնտեսության վրա՝ խոչընդոտելով երկրի բազմաթիվ նախաձեռնություններ։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:
«Իրանը հարցնում է՝ հնարավո՞ր է արդյոք պատժամիջոցների վերացումը։ Նրանք կանգնած են շատ խիստ սահմանափակումների առաջ, որոնք խանգարում են իրենց ծրագրերին։ Ես պատրաստ եմ լսել նրանց և տեսնել՝ ինչ կարող է ստացվել»,- ասել է Թրամփը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան