Թուրքիան ձերբակալության հրաման է տվել Նեթանյահուի նկատմամբ
Աշխարհ
Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ ձերբակալության հրաման է տվել Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի և մի շարք բարձրաստիճան իսրայելացի պաշտոնյաների նկատմամբ՝ Գազայի հատվածում իրականացված գործողությունների կապակցությամբ։ Ըստ հայտարարության՝ նրանց մեղադրում են ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների մեջ։
«Ձերբակալության հրաման է տրվել 37 անձի նկատմամբ, այդ թվում՝ վարչապետ Բինյամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կաց։ Նրանք մեղադրվում են ցեղասպանություն կատարելու և մարդկության դեմ հանցագործությունների համար»,– ասված է դատախազության հաղորդագրությունում։

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան