ԱՄՆ-ը չի բացառել Tomahawk հրթիռների մատակարարումը Ուկրաինային. Զելենսկի
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Վաշինգտոնից ստացվել են «դրական ազդակներ»՝ ամերիկյան երկար հեռահարության Tomahawk տեսակի հրթիռների հնարավոր մատակարարման հարցում։ Ինչպես հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն, Զելենսկին ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպման ընթացքում չի ասել հստակ «ոչ» այս հարցի շուրջ։
Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան շարունակական կապի մեջ է ԱՄՆ-ի հետ և լսում է որոշ հուսադրող արձագանքներ պաշտպանական ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Նրա խոսքով՝ Կիևը հետաքրքրված է ավելի լայն սպառազինության մատակարարմամբ՝ ներառյալ հրթիռային համակարգեր, որոնք կարող են բարձրացնել երկրի պաշտպանունակությունը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան