Իսրայելը հայտնել է Սիրիայի հետ համաձայնագիր կնքելու նախապայմանը
Աշխարհ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հնարավոր է համարել Սիրիայի հետ անվտանգության համաձայնագրի կնքումը Դամասկոսից հարավ գտնվող տարածքներն ապառազմականացնելու դեպքում, ինչպես նաև պայմանով, որ Իսրայելը շարունակի վերահսկել Գոլանի բարձունքների բուֆերային գոտին։
«Մենք անպայման ակնկալում ենք, որ Սիրիան կստեղծի ապառազմականացված անվտանգության գոտի Դամասկոսից մինչև բուֆերային գոտի, ներառյալ, իհարկե, Հերմոն լեռան և դրա գագաթի մատույցները։ Մենք պահպանում ենք այս տարածքները՝ Իսրայելի քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար, և սա է մեզ պարտավորեցնում։ Լավ ոգով և այս սկզբունքների ըմբռնմամբ կարելի է համաձայնության գալ նաև սիրիացիների հետ, բայց մենք ամեն դեպքում կպահպանենք մեր սկզբունքները»,- ասել է Նեթանյահուն։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան