Ուիթքոֆը և Քուշները չեղյալ են հայտարարել Զելենսկու հետ հանդիպումը
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը և ԱՄՆ առաջնորդի փեսան՝ Ջարեդ Քուշները, չեղյալ են հայտարարել Բրյուսելում Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումը: Այս մասին հայտնել է Euronews-ի լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն X-ում։
«Ինչպես հայտնում են աղբյուրները, Բրյուսելում հանդիպումը չեղյալ է հայտարարվել։ Զելենսկին վերադառնում է տուն։ Կրեմլը պնդում է, որ Ուիթքոֆն ու Քուշները «խոստացել են» ուղիղ Վաշինգտոն մեկնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո», - հայտնել է լրագորղը։
Վերջինս հայտնում է, որ Ուիթքոֆի, Քուշների և Զելենսկու հանդիպումը պետք է տեղի ունենար Բելգիայի մայրաքաղաքում դեկտեմբերի 3-ին՝ Մոսկվայում բանակցությունների ավարտից հետո։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան