Ռուսաստանը պատրաստ է քննարկել Պուտին-Թրամփ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները. Լավրով
Աշխարհ
Մոսկվան պատրաստ է Վաշինգտոնի հետ քննարկել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև Բուդապեշտում կայանալիք գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:
«Մենք նաև պատրաստ ենք մեր ամերիկացի գործընկերների հետ քննարկել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների միջև նրանց առաջարկած գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների վերսկսման հարցը, եթե և երբ մեր ամերիկացի գործընկերները թարմացնեն իրենց առաջարկը և պատրաստ լինեն սկսել գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները, որպեսզի այն իսկապես հաջող լինի», – ասել է Լավրովը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան