Ինչ են քննարկել Թրամփն ու Սիրիայի նախագահը երեկվա փակ հանդիպմանը
Աշխարհ
Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հանդիպման ժամանակ քննարկման հիմնական թեման էր, ասել է ամերիկացի առաջնորդը։
«Պատիվ էր ժամանակ անցկացնել Սիրիայի նոր նախագահ Ահմեդ Հուսեյն ալ-Շարաայի հետ։ Մենք քննարկեցինք Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու բոլոր նրբությունները, որի առաջատար ջատագովը նա է», – գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։
ԱՄՆ նախագահը նշել է, որ անհամբեր սպասում է իր սիրիացի գործընկերոջ հետ ևս մեկ հանդիպման։
«Բոլորը խոսում են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող մեծ հրաշքի մասին։ Կայուն և հաջողակ Սիրիան շատ կարևոր է տարածաշրջանի բոլոր երկրների համար», – նշել է նա։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան