Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները կշարունակեն համատեղ աշխատել Ուկրաինայի հարցում կարգավորման հասնելու համար
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթկոֆի միջև բանակցությունների ընթացքում արտահայտվել է ուկրաինական հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքը շարունակելու հանձնառությունը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համատեղ աշխատանքը՝ Ուկրաինայում կայուն կարգավորման հասնելու համար։
Երեքշաբթի ուշ երեկոյան Պուտինը Կրեմլում հանդիպել է Ուիթկոֆի և ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ։ Բանակցությունները տևել են գրեթե հինգ ժամ։ Այնուհետև Ուշակովը հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդների հանդիպման հնարավորությունը կախված է բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացից։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան