ՆԱՏՕ-ում հայտարարել են՝ Ռուսաստանը ի վիճակի չէ ռազմական առումով հաղթել Եվրոպային
Աշխարհ
Ռուսաստանը չի կարող ռազմական առումով հաղթել Եվրոպային։ Այս մասին, ըստ BBC-ի և Telegraf.ua-ի, Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան՝ անանուն մնալու պայմանով։
Պաշտոնյան արձագանքել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Եվրոպայի դեմ կռվելու իր պատրաստակամության մասին հայտարարությանը։ Դաշինքի ներկայացուցչի խոսքով՝ ՆԱՏՕ-ն «միասնական է, ինչպես երբեք» իր դաշնակիցներին պաշտպանելու հարցում։
ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան նաև հիշեցրել է Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածը փոխադարձ պաշտպանության մասին։ Նրա կարծիքով՝ Ռուսաստանը «ուժեր կամ հնարավորություններ չունի իրականում ռազմական առումով հաղթելու համար»։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru