Պեսկովը պարզաբանել է Պուտինի արձագանքը ԱՄՆ խաղաղության ծրագրին Ուկրաինայի վերաբերյալ
Ռուսաստան
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը՝ Դմիտրի Պեսկովը, հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մերժել ԱՄՆ առաջարկած խաղաղության ծրագիրը Ուկրաինայի շուրջ։ Նրա խոսքով՝ այն պնդումը, թե ծրագիրը մերժվել է, «սխալ ձևակերպում» է, հայտնում է РИА Новости-ն։
Պեսկովը նշել է, որ բանակցությունների ընթացքում մի շարք առաջարկներ ընդունվել են, իսկ որոշ կետեր ճանաչվել են անընդունելի․ սա, նրա խոսքով, «նորմալ աշխատանքային գործընթաց է և փոխզիջման որոնում»։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած խաղաղության ծրագիրն առաջին անգամ մանրամասն քննարկվել է նախորդ օրը, և Մոսկվան պատրաստ է շարունակել բանակցությունները Վաշինգտոնի հետ «այնքան, որքան պահանջվի»։
Պուտինի, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ստիվեն Ուիտկոֆի և Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հանդիպումը Կրեմլում ավարտվել է դեկտեմբերի 3-ի լույս 3-ի գիշերը։ Քննարկումները տևել են մոտ հինգ ժամ։ Ինչպես հայտնել է նախագահի օգնական Յուրի Ուշակովը, կողմերը քննարկել են Ուկրաինայի շուրջ կարգավորման մի քանի տարբերակներ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան