Կրեմլը նշել Է Ուկրաինայի բանակցությունների հաջողության կարևոր պայմանը
Ռուսաստան
Ուկրաինայում հակամարտության կարգավորման ռուս-ամերիկյան բանակցությունների հաջողությունը կախված է դրանց լռության աստիճանից։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Lenta-ն։
«Որքան լռության մեջ ընթանան այդ բանակցությունները, այնքան ավելի մեծ կլինի այդ բանակցությունների արդյունավետությունը։ Ահա այս սկզբունքին մենք հավատարիմ ենք մնալու և հուսով ենք, որ մեր ամերիկացի զրուցակիցները նույնպես հավատարիմ կմնան դրան», - նշել Է Կրեմլի ներկայացուցիչը։
Պեսկովը նաև նշել է, որ «հատուկ ոչինչ չի ավելացնի»՝ պատասխանելով լրագրողների այն հարցին՝ արդյոք ռուսական կողմը թղթի վրա ճշգրտումներ է արձանագրել Ուկրաինական խաղաղության ծրագրի վերաբերյալ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան