Չինաստանը դեմ է արտահայտվել Ռուսաստանի ակտիվները Ուկրաինայի համար օգտագործելուն
Աշխարհ
Չինաստանը դեմ է միջազգային իրավունքի խախտմամբ ցանկացած միակողմանի գործողության։ Ռուսաստանի սուվերեն ակտիվների առգրավման մասին Եվրամիության նախաձեռնությունն այսպես է մեկնաբանել Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը, փոխանցում է RIA Novosti-ն։
«Չինաստանը հետևողականորեն հանդես է գալիս ցանկացած միակողմանի պատժամիջոցների դեմ, որոնք խախտում են միջազգային իրավունքը և թույլատրված չեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից», - ընդգծել է դիվանագետը:
Նա հավելել է, որ Ուկրաինայի հարցով բանակցություններում ներգրավված բոլոր կողմերը պետք է բարենպաստ ֆոն ստեղծեն հակամարտությունը քաղաքական-դիվանագիտական ճանապարհով լուծելու համար:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան