Lenta.ru-ն անդրադարձել է Փաշինյանի այն դիտարկմանը, որ աղքատության հիմքում հմտությունների պակասն է
Հայաստան
Աղքատության մեջ գտնվող մարդիկ չունեն այն հմտությունները, որոնք թույլ կտային դուրս գալ այդ վիճակից։ Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ խնդիրը ոչ թե աշխատատեղերի առկայությունն է, այլ կարողությունների բացակայությունը, փոխանցում է ТАСС-ը։ Փաշինյանի խոսքով՝ սոցիալական խնդիրների հիմքում հաճախ ընկած են հմտությունների և գիտելիքների բացերը, որոնք չեն թույլ տալիս մարդկանց փոխել իրենց սոցիալ-տնտեսական կարգավիճակը։
Վարչապետը նշել է, որ աղքատությունը չպետք է դիտարկել միայն տնտեսական գործոնի՝ աշխատատեղերի տեսանկյունից։ Նրա կարծիքով՝ երկրի աշխատաշուկայում առկա հնարավորությունները չեն լուծում խնդիրը, եթե մարդիկ չունեն համապատասխան կարողություններ և նախաձեռնողականություն։ Փաշինյանը ընդգծել է նաև, որ պետությունը պետք է կենտրոնանա հմտությունների զարգացման ծրագրերի վրա։
Ավելի վաղ նա հրապարակել էր տեսանյութ, որտեղ իր աշխատասենյակում լսում է ռուսական «ДДТ» ռոք խումբի «Осень» երգը։ Տեսանյութը լայն արձագանք էր ստացել սոցիալական հարթակներում՝ դարձնելով վարչապետի հերթական հրապարակումը հասարակական քննարկման թեմա, հայտնում է Lenta.ru-ն։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան