Հարավային Կորեան կպահպանի կապը Ռուսաստանի հետ. նախագահ Լի Չժե Մյոն
Աշխարհ
Հարավային Կորեան կարևորում է Ռուսաստանի հետ իր հարաբերությունները և կշարունակի պահպանել կապը Մոսկվայի հետ։ Այս մասին հայտարարել է նախագահ Լի Չժե Մյոնը, գրում է Yonhap լրատվական գործակալությունը։
Լի Չժե Մյոնը նշել է, որ Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև հարաբերությունները զարգանում են Սեուլի համար անբարենպաստ ուղղությամբ, սակայն Հարավային Կորեան մտադիր չէ լիովին հրաժարվել Մոսկվայի հետ կապերից։
Պետության ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները մնում են բարդ, սակայն Հարավային Կորեան կշարունակի ջանքերը՝ պահպանելու կապը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)