Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ Շահնազարյան Երևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասին Պաշտպանության փոխնախարարը ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքին Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 մլն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետբյուջե. Պապոյան «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետո FlyDubai-ի երկրորդ օդաչուն ծրագրել էր ինքնաթիռն ուղղել դեպի Իսրայելի օդանավակայանի տերմինալ․ ԱՄԷ դատախազություն Սպասվում է առանց տեղումների եղանակ 

Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների կրթության իրավունքի իրացումը ԿԳՄՍ նախարարության տեսադաշտում է․ Արաքսիա Սվաջյանը

Գիտություն և Մշակույթ

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է «Հայ երեխաների աջակցության ամրապնդում արտակարգ իրավիճակներում և դրանից հետո» թեմայով համաժողովին:

Միջոցառումն իրականացվել է «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետկոնֆլիկտային համատեքստում» ծրագրի շրջանակում, որը Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների գործողությունների ծրագրով Հայաստանում փախստականների ներհոսքին համապարփակ արձագանքման փաթեթի բաղադրիչներից է։

Համաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն: 

Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է երեխաների հիմնարար կրթության իրավունքի պաշտպանության և իրացման հարցերին՝ նշելով, որ նախարարության խնդիրն է յուրաքանչյուր  երեխայի համար ապահովել հասանելի, մատչելի, որակյալ կրթություն։ Նրա խոսքով՝ արտակարգ իրավիճակներում երեխայի կրթության մեջ ընդգրկվածության և որակյալ կրթություն ստանալու ռիսկերն առավել  սուր և արտահայտիչ են դառնում։ Նման իրավիճակ էր առաջացել Ղարաբաղից մեր հայրենակիցների բռնի տեղահանման ժամանակ․ «Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների կրթության իրավունքի իրացումն առաջին իսկ օրվանից ԿԳՄՍ նախարարության տեսադաշտում է եղել: Ուրախ եմ, որ մեր կողքին ունեցել ենք նաև միջազգային գործընկերներ, որոնք մեզ աջակցել են՝ լուծելու խնդիրները, քանի որ այդ փուլում որքան էլ պետությունը կենտրոնացնում է իր ողջ պոտենցիալը և փորձում լուծել խնդիրները, այնուամենայնիվ, արտակարգ իրավիճակներում գործընկերային աջակցությունը խիստ պահանջված է։ Մեր հիմնական թիրախն եղել են կրթության շարունակականության ապահովումը և պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկերի կանխարգելումը, որովհետև ընտանիքները դեռևս մշտական բնակության վայր չունեին և հաճախակի էին փոխում բնակավայրը։ Առկա էր նաև այնպիսի իրավիճակ, երբ Ղարաբաղում ավագ դասարանների կրթությունը պարտադիր չէր համարվել, իսկ ՀՀ-ում դա պարտադիր կրթություն է, հետևաբար, բազմաթիվ ընտանիքներ հետամուտ էին, որ ավագ դասարանների երեխաներն ընդգրկվեն կրթության մեջ: Մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվել, որպեսզի բոլոր երեխաները դպրոցներում և մանկապարտեզներում ընդգրկված լինեն պարտադիր կրթության համակարգում: Առանձին ուշադրություն ենք դարձրել նաև մասնագիտական կրթություն ստացողներին, ինչպես քոլեջներում, ուսումնարաններում, այնպես էլ բուհերում: Բոլոր քաղաքացիները հնարավորություն են ունեցել առանց որևէ խոչընդոտի շարունակել իրենց կրթությունը»:

Նախարարի տեղակալի տեղեկացմամբ՝ պետության կողմից բոլոր ջանքերը գործադրվում են, որպեսզի արտակարգ իրավիճակում կամ ռիսկային պայմաններում հայտնված բոլոր երեխաները կրթությունից դուրս մնալու կամ սոցիալական տարբեր խնդիրների հետևանքով կրթությունն ընդհատելու ռիսկի առաջ չկանգնեն. «Օրեր առաջ Կառավարությունը հաստատել է Ղարաբաղից տեղահանված  ուսանողների աջակցության ծրագիրը շարունակելու որոշումը․ այս ուսումնական տարում ևս բուհերի, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների առաջին կուրս ընդունված բոլոր ուսանողների ուսման վարձը կհատուցվի պետբյուջեի միջոցներով»:

Նա առանձնահատուկ կարևորել է երեխաների ներգրավումը տարբեր ոլորտներում առկա գործընթացներում՝ մասնավորապես անդրադառնալով օրեր առաջ  նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցած առաջին աշակերտական համաժողովին։ «Իմ ձայնը՝ հանուն ապահով և անվտանգ դպրոցի» խորագրով համաժողովն անցկացվել է այս սեպտեմբերից հայտարարված անվտանգ և ապահով կրթական տարվա շրջանակում՝ փաստելով, որ որակյալ կրթություն հնարավոր է  իրականացնել միայն անվտանգ ու ապահով միջավայրում:

Համաժողովն ընթացել է պանելային քննարկումների ձևաչափով, որում շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներից բացի՝ ընդգրկված էին նաև երեխաներ:

Համաժողովի նպատակն էր գնահատել ծրագրի արդյունքները, ծավալել կառուցողական քննարկում Հայաստանում երեխաների պաշտպանության համակարգի կատարելագործման հարցերի վերաբերյալ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառովԵրևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Երևանը տոնում է 2808-ամյակը. Թրամփը կանաչ լույս է տվել ՊուտինինԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվիԶինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասինՊաշտպանության փոխնախարարը ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքինՀոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունըMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 մլն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետբյուջե. Պապոյան«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետոFlyDubai-ի երկրորդ օդաչուն ծրագրել էր ինքնաթիռն ուղղել դեպի Իսրայելի օդանավակայանի տերմինալ․ ԱՄԷ դատախազությունՍպասվում է առանց տեղումների եղանակՊուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման իրանական կողմի տեսլականըKyiv Post. Մայամիում Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ավարտվել են վաղաժամկետՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքովԶապորոժիեում ավիահարվածների հետևանքով 8 զոհ կա, 16 մարդ վիրավորվել է․ նրանց թվում երեխաներ կանԼուկաշենկոյի այցը ԱՊՀ գագաթնաժողով․ Փաշինյանի հայացքներն ու Տոկաևի անտարբերությունը՝ ուշադրության կենտրոնում․ NEXTAԱրտակարգ իրավիճակի ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կատարել Չիլիի օդանավակայանումNASA-ն քայլեր է ձեռնարկում ուղեծրում առևտրային տիեզերակայաններ ստեղծելու ուղղությամբՊանամայում տեղի ունեցած 7.2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով վիրավորվել է ավելի քան 20 մարդԴավիթ Բեկի փողոցում բախվել են 4 ավտոմեքենա․ «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտինՆոբելյան կոմիտեի որոշումը հարցեր է առաջացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ. ԶաքարյանԹաիլանդը շարունակում է մնալ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ցուցանիշների երկրորդ հորիզոնականում․ ԱԳՆՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ըFT. Սաուդյան Արաբիայի բիզնես ֆորումները խափանման վտանգի տակ են հութիների հարձակումների պատճառովՀՀ ԱԱԾ-ն միջազգային գործընկերների հետ քննարկել է սահմանապահների պատրաստության կատարելագործումըՀայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանաAirbus ուղևորատար ինքնաթիռը Չիլիի ափերի մոտ արտակարգ իրավիճակի մասին ազդանշան է տվելԷլեկտրամեքենաների ներմուծման մաքսատուրքի արտոնության քվոտան այսօր կսպառվիՍիրելի՛ Երևան, շնորհավո՛ր 2808-ամյակդՊուտինը Թրամփին ասել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում անփոփոխ է Թրամփը կարծում է, որ Հյուսիսային և Հարավային Կորեաները պատերազմի մեջ չեն միայն իր ջանքերի շնորհիվ«Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջՀենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայիԹրամփը կարծում է, որ Նոբելյան խաղաղության մրցանակը վարկաբեկված էՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է կանանց աջակցությանն ու բռնության դեմ պայքարին ուղղված նախաձեռնությանըՀայաստանի կանանց հավաքականն այսօր կմրցի Ինդոնեզիայի ընտրանու հետՈւիթքոֆը և Քուշները կարող են հաջորդ շաբաթ այցելել Մոսկվա և Կիև Տարադրամի փոխարժեքները՝ այսօրԹրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին դիզելային վառելիքի համաձայնագրի համար Կանանց թրաֆիքինգ՝ Հայաստանում․ Սպանություն կատարածը հայտնաբերվել է ՎրաստանումՍամվել Կարապետյանը շնորհավորել է Երևանի 2808-ամյակը«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ ՓաշինյանԹրամփը նախատեսում է հանդիպել Մելոնիի հետ Ֆլորիդայում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակներումՀրազդանում մի շարք շենքեր մինչև ժամը 17։00-ն ջուր չեն ունենաՌԴ դեսպանատունը շնորհավորել է Երևանին՝ մայրաքաղաքի 2808-ամյակի առթիվ
Ամենադիտված