Դա տարբերակներից ամենավատն է․ Բելգիայի ԱԳ (տեսանյութ)
ՏեսանյութերՈւկրաինային վարկ տրամադրելու համար Ռուսաստանի ակտիվների դուրսբերումը Կիևի ֆինանսավորման բոլոր մատչելի տարբերակներից ամենավատն է: Այս մասին հայտարարել Է Բելգիայի ԱԳ նախարար Մաքսիմ Պրևոն, հեռարձակումը վարել է Associated Press գործակալությունը։
«Մենք բազմիցս ասել ենք, որ վերականգնողական վարկի տարբերակը բոլորից վատագույնն է, քանի որ այն ռիսկային է և նախկինում երբեք չի իրականացվել։ Այդ պատճառով մենք շարունակում ենք այլընտրանքային լուծման կոչեր անել», - ընդգծել է նախարարը։
Վերջինս նշել է, որ փոխհատուցման վարկով սխեման իր հետ բերում է ուղեկցող տնտեսական, ֆինանսական և իրավական ռիսկեր: Նրա խոսքով՝ Բելգիան հիասթափված է, որ Եվրամիության իշխանությունները «չեն լսում» նրա դիրքորոշումը և շարունակում են «նսեմացնել» նրա մտավախությունների նշանակությունը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան