Բրիտանական հետախուզական ինքնաթիռը շրջել է Կալինինգրադի վրա
Ռուսաստան
Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմաօդային ուժերի հետախուզական RC-135W Rivet Joint ինքնաթիռը հետախուզական թռիչք է իրականացրել Կալինինգրադի մարզի վրա: Այս մասին հայտնում է UK Defence Journal պարբերականը։
«Թռիչքին հետևելու տվյալները ցույց են տվել, որ ռադիոէլեկտրոնային հետախուզության ինքնաթիռը լայն հետագծով թռիչքներ է իրականացրել ռուսական էքսկլավի վրա», - ասվում է հրապարակման մեջ:
Պարբերականը նշում է, որ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցները համակարգում են գրեթե մշտական ներկայությունը Բալթիկ ծովի օդային տարածքում՝ համատեղելով հետախուզական տվյալների հավաքումը զսպման գործառույթի հետ:
Rivet Joint ինքնաթիռների խնդիրները ներառում են հաղորդագրությունների, ռադարների և այլ էլեկտրոնային ազդանշանների գաղտնալսումը, բնութագրումը և վերլուծությունը՝ օպերատիվ հետախուզական տեղեկատվություն հավաքելու նպատակով:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան