Ռուսաստանի ՕՏՈւ-ի ռազմավարական ավիացիան
Ռուսաստան
Ռուսաստանի ՕՏՈւ-ի ռազմավարական ավիացիայի ռակետակիր ինքնաթիռները՝ Սու-160ները, ավելի քան 11 ժամ տևած պլանային թռիչք են իրականացրել Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի վրայով։ Իտալական Il Giornale պարբերականը նշում է, որ այս թռիչքը Մոսկվայի աճող ազդեցության ցուցադրում է Արկտիկայի տարածաշրջանում։
Հոդվածում ընդգծվում է, որ Ռուսաստանի այս գործողությունը ցույց է տալիս նրա կարողությունը պահպանելու մշտական ներկայություն համաշխարհային կարևորագույն օդային միջանցքներում։ Պարբերականը հիշեցնում է, որ հեռահար ավիացիան շարունակում է մնալ Ռուսաստանի անվտանգության և զսպման ռազմավարության առանցքային բաղադրիչներից մեկը։ Հեղինակի խոսքով՝ Տու-160ը դեռևս համարվում է Ռուսաստանի ամենաարդյունավետ ռազմավարական ինքնաթիռը, իսկ այս թռիչքը վկայում է հեռահար ավիացիայի կիրառման Ռուսաստանի հնարավորությունների մասին նույնիսկ ամենահեռավոր տարածաշրջաններում։
Ավելի վաղ The National Interest ամսագիրը գրել էր, որ ռուսական ռակետակիրները՝ Տու-95МС-ը և Տու-160-ը, իրենց կանոնավոր թռիչքներով հիշեցնում են մրցակիցներին Ռուսաստանի զինուժի ուժի և գլոբալ հասանելիության մասին։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան