«Zetas» նարկոկարտելը համարվում է ողջ Մեքսիկայի «ահ ու սարսափը»
Աշխարհ
Ինչպես հաղորդում է անվտանգության հարցերով ուսումնասիրություններ կատարող ամերիկյան «Stratfor» ընկերությունը` մեքսիկական «Zetas» նարկոկարտելը դարձել է այդ երկրի ամենահզոր քրեական կառույցը։
Ըստ այս կազմակերպության ուսումնասիրությունների՝ այժմ Մեքսիկայի մեծ մասը գտնվում է այս նարկոկարտելի վերահսկողության տակ։
Եթե նախկինում «Zetas»–ի հիմնական մրցակից համարվող «Sinaloa» նարկոկարտելի ռազմավարության հիմնական ուղղությունը կաշառքի միջոցով իրենց ցանկալի նպատակներին հասնելն էր, ապա «Zetas»–ը իր նպատակներին հասնելու համար օգտագործում է ցանկացած միջոցներ՝ ահաբեկություններ, սպանություններ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ