Թուրքիան ցանկանում է հյուրընկալել Ուկրաինայի հարցով խաղաղության բանակցությունները․ Ֆիդան
Աշխարհ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է շփումները իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի և եվրոպացի առաջնորդների հետ, և Անկարան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով խաղաղության բանակցությունները։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, ըստ ՏԱՍՍ-ի։
Նրա խոսքով՝ ինքը թուրքական ղեկավարության դիրքորոշումը փոխանցել է իր գործընկերներին Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի նախարարական հանդիպման ժամանակ։
«Մեր երկրի նախագահ Էրդողանը շարունակում է շփումները եվրոպացի առաջնորդների և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Մենք՝ որպես Թուրքիա, կրկին վերահաստատել ենք մեր ցանկությունը՝ հանդես գալ որպես խաղաղության բանակցությունների անմիջական կազմակերպիչ», - ասել է նախարարը ճեպազրույցի ժամանակ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան