Վրաստանը Եվրամիությունից ներողություն է պահանջել
Աշխարհ
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ իր երկիրը պահանջում է Եվրամիությունից պաշտոնական ներողություն խնդրել այն մեղադրանքների համար, որ Վրաստանի իշխանությունները, իբր, քիմիական զենք են օգտագործել իրենց քաղաքացիների դեմ 2024 թվականի վերջին բողոքի ցույցերը ցրելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Պապուաշվիլիի խոսքով՝ մի քանի օր անց հաստատվեց, որ ռազմական մակարդակի կամիտ թունավոր գազի վերաբերյալ պնդումները «սուտ էին»։
«Հիմա ես հետաքրքրվում եմ՝ արդյոք Եվրահանձնաժողովի խոսնակը [Անիտա Հիփերը], Եվրախորհրդարանի պատգամավորները և վարձված ՀԿ-ները, որոնք դևերի պես հարձակվել են երկրի վրա, պլանավորում են ներողություն խնդրել։ Թող Բրյուսելը և նրանց վարձած ՀԿ-ները ներողություն խնդրեն», - ասել է խորհրդարանի խոսնակը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան